ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

Ձև և բովանդակություն

Ձև և բովանդակություն
11.05.2019 | 13:02

«Կինոյի մասին» օրենք այդպես էլ չունեցանք. անվերջ մշակման փուլում է: «Հայֆիլմ» կինոստուդիան օդից կախված է, և՛ կա, և՛ չկա: «Հայֆիլմի վերածնունդը» անվերջ պայքարում է հանուն հայկական առաջին կինոստուդիայի վերածննդի (համենայնդեպս այլ բարձրաձայնումների գրեթե չենք հանդիպում): Լավ կինո ունենք, թե չունենք, դեռ վիճելի է: Փոխարենն արդեն ունենք կինոյի օր: 1923-ի ապրիլի 16-ին ստեղծվել է Պետկինոն, որը 1966-ին վերանվանվել է Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա: Ապրիլի 16-ն էլ հռչակվեց հայ կինոյի օր։ Հընթացս գուցե կինոլորտը կարգավորվի, «Հայֆիլմը» վերածնվի ու հայ կինոյի օրը ոչ թե ձևական, այլ բովանդակային նշանակություն ստանա:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2792

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ